Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան մտադիր չէ ռուսական «S-400»-ները մարտական հերթապահության մեջ ընդգրկել

Թուրքիան մտադիր չէ ռուսական «S-400»-ները մարտական հերթապահության մեջ ընդգրկել
10.02.2021 | 15:44

Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը՝ հայտնել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։

Վաշինգտոնի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են ռուսական համակարգեր գնելու պատճառով, գրում է ermenihaber-ը։ Աքարը նշել է, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, որ օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ: «ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, որոնք նախկինում Վարշավայի պակտի անդամ են եղել, իրենց սպառազինության մեջ ունեն սովետական ժամանակներից մնացած զենքեր: Այդ զենքերը ՆԱՏՕ-ում գտնվելիս էլ պահպանվում է նրանց սպառազինություններում: Մենք էլ կառաջարկենք քննարկել այնպիսի մոդել, որը կիրառվում է Կրետեում գտնվող S-300-ների դեպքում»:


Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը և ստիպված եղավ հրաժարվել ակտիվացումից, քանի որ Թուրքիան ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:

Դիտվել է՝ 4913

Մեկնաբանություններ